Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

Բիզնեսն՝ առանց գովազդային արշավների

Բիզնեսն՝ առանց գովազդային արշավների
12.10.2020 | 14:10

Հայաստանի թվային մարքեթինգային մասնագիտական համայնքը հայտարարություն է տարածել առ այն, որ պատերազմի առաջին օրերից, հաշվի առնելով և կիսելով հանրային պահանջը, շատ բիզնեսներ դադարեցրել են ցանկացած տիպի գովազդային արշավները թե՛ թվային միջավայրում, թե՛ ավանդական մարքեթինգային ուղիներով։

«Դա, անշուշտ, կարևոր ժեստ էր, որի նպատակն էր՝ ցույց տալ, որ ինչպես Հայաստանում բնակվող ցանկացած մարդ, այնպես էլ մեր երկրում գործող բիզնեսների թե՛ միտքը, թե՛ ռեսուրսներն ուղղված են միայն մեկ ուղղությամբ՝ դեպի Արցախ, դեպի առաջնագիծ»,- ասվում է հայտարության մեջ: Սակայն ստեղծված իրավիճակում, առանց այն էլ բիզնեսները կրում են զգալի կորուստներ, և չեն կարող երկար գոյատևել առանց մարքեթինգի և գովազդային արշավների։ Գործարաները խումբը առաջարկում է վերսկսել գովազդային արշավներն առնվազն սոցիալական ցանցերում՝ ընդգծելով, որ բիզնեսի թուլացումն իր հերթին կարող է երկարաժամկետ բացասական հետևանքներ ունենալ տնտեսության վրա՝ խարխլելով այդքան կարևոր ամուր թիկունքի հիմքերը։



Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 14637

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ